12:44 | 09.09.26 | Նորություններ | 74

Firebird Bulid հաքաթոնն ընդունում է հայտեր

Firebird AI-ը՝ OpenAI-ի եւ NVIDIA-ի հետ համագործակցությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), AI9-ի եւ YerevaNN-ի հետ համատեղ, Երեւանում կազմակերպում է երկօրյա հաքաթոն։

Firebird Bulid հաքաթոնը սեպտեմբերի 26–27-ին կհամախմբի Հայաստանի 80 ինժեների եւ R&D մասնագետի, որոնք, ձեւավորելով շուրջ 20 թիմ, կաշխատեն կարեւոր մարտահրավերներ լուծելու եւ երկարաժամկետ ազդեցություն ունեցող աշխատող նախատիպեր ստեղծելու ուղղությամբ։

Լուծումները կմշակվեն OpenAI Codex-ի կիրառմամբ։ Հաքաթոնի ամբողջ ընթացքում թիմերի կողքին կլինեն OpenAI-ի, NVIDIA-ի, Firebird-ի եւ Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առաջատար մենտորներն ու ժյուրիի անդամները։

Ձեւաչափը պարզ է․ հարկավոր է հավաքել ուժեղ տեխնիկական թիմ, ընտրել որեւէ խնդիր եւ փորձել ստեղծել աշխատող լուծում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։ Դիմել ու մանրամասներին ծանոթանալ հնարավոր է այստեղ։