12:33 | 20.08.26 | Նորություններ | 90

OpenAI-ը կհայտնվի հանրային բորսայում 2027 թվականին

OpenAI-ի ֆինանսական տնօրեն Սառա Ֆրայարն աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընկերությունը կարող է հրապարակային դառնալ 2027 թվականին կամ «ավելի վաղ», եթե բիզնեսը շարունակի աճել, գրում է CNBC-ն։

Նա ասել է, որ IPO-ն «վերջնագիծ» չէ, այլ կարեւոր հանգրվան, ֆինանսավորում հայթայթելու եւս մեկ միջոց։ 2026 թվականի ապրիլին OpenAI-ը փակել է 122 միլիարդ դոլարի ֆինանսավորման փուլը՝ 852 միլիարդ դոլար գնահատմամբ, ինչը այժմ «ճկունություն է հաորդում նրան»։

Հունիսի սկզբին ընկերությունը գաղտնի կերպով հայտ է ներկայացրել IPO-ի համար, բայց չի բացահայտել՝ երբ է պլանավորում ցուցակագրել իր բաժնետոմսերը։ Մրցակից Anthropic-ը նույնպես պատրաստվում է հրապարակային դառնալ։ Ներդրողները սպասում են, որ ընկերությունն իր IPO-ն կանցկացնի 2026 թվականի հոկտեմբերին։

Ֆրայարը աշխատակիցներին ասել է, որ Anthropic-ի առաջինը հրապարակային դառնալու մեջ «ոչ մի վատ բան չկա»։ Նրա խոսքով՝ երկու ընկերություններն էլ ներկայում գործում են «գաղտնի», բայց շուտով, հավանաբար սեպտեմբերին, Anthropic-ը կդառնա հրապարակային։

WSJ-ն հայտնել է, որ OpenAI-ի եկամուտը 2026 թվականի երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ աճել է 18%-ով՝ 5.7 միլիարդ դոլարից հասնելով 6.7 միլիարդ դոլարի: CNBC-ի տվյալներով՝ ընկերության տարեկան սպասվող կրկնվող եկամուտը (ARR) կազմում է 40 միլիարդ դոլար, իսկ Anthropic-ին՝ 65 միլիարդ դոլար: