17:31 | 30.09.14 | Նորություններ | 1521
SoloLearn հայ-ամերիկյան ընկերությունը Գրանատուս Վենչուրս հիմանդրամի կողմից $100 հազ. ֆինանսավորում եւ ակսելերացիոն աջակցություն է ստացել:
Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Նյու Յորքում Արմտեք համաժողովի ընթացքում:
Նշենք, որ 2013թ. հունիսին ստեղծված եւ այս պահին 350 հազ. օգտատեր ունեցող SoloLearn բջջային կրթական հարթակն այս պահին տրամադրում է 14 ինտերակտիվ եւ խաղային հավելվածներ` ծրագրավորման, բիզնեսի եւ լուսանկարչության ուսուցման ուղղություններով:
SoloLearn ընկերության համահիմնադիր Դավիթ Քոչարյանի խոսքով, տրամադրվող ֆինանսավորումը կուղղվի հարթակի կատարելագործմանն ու նոր օգտատերերի ներգրավմանը:
«SoloLearn-ը հզոր ստեղծարար գործիք է, որը վերափոխում է կրթելու եւ կրթվելու ավանդական մոտեցումները»,- ասել է Գրանատուս Վենչուրսի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը: