Team Telecom Armenia-ն գարնանային տոներին ընդառաջ հանդես է գալիս բացառիկ առաջարկով․ պաշտոնական գործընկերոջ՝ Honor-ի հետ տոնական ակցիայի շրջանակում գնելով սմարթֆոն՝ հաճախորդները կստանան նաեւ սմարթ ժամացույց:

Այսպիսով, մինչեւ 2026 թվականի ապրիլը 10-ը ներառյալ  Honor X8d սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան նաեւ Honor Choice Watch 2i սմարթ ժամացույց: 

Տոնական ակցիայի շրջանակում հաճախորդներին Team-ի կողմից կտրամադրվի նաեւ TeamTok փաթեթ` 1 ամսով եւ 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա համար։ 

Honor X8d սմարթֆոնն ունի հզոր մարտկոց (7 000 մԱժ), վառ AMOLED էկրան, սմարթֆոնը համապատասխանում է ջրադիմացկունության եւ փոշու ներթափանցման IP65 միջազգային ստանդարտին, ինչպես նաեւ հագեցած է արհեստական բանականության ինտեգրացիաներով, որոնք բարելավում են լուսանկարների որակը եւ արդյունավետ դարձնում սմարթֆոնի աշխատանքը։

Հեռախոսը եւ՛ կանխիկ, եւ՛ ապառիկ հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից` ամսական սկսած 1750 դրամից կամ վճարելով 104 900 դրամ։

Առաջարկը գործում է մինչեւ ապրիլի 10-ը ներառյալ եւ հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Մանրամասները՝ այստեղ։