11:56 | 04.03.26 | Նորություններ | 89
Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը՝ Team Telecom Armenia-ն ստորեւ ներկայացված երկրներում գտնվող իր բաժանորդներին կտրամադրի հավելյալ 1 GB անվճար ինտերնետ փաթեթ ռոումինգում:
• Արաբական Միացյալ Էմիրություններ,
• Իսրայել,
• Կատար,
• Սաուդիան Արաբիա,
• Քուվեյթ,
• Օման,
• Իրաք,
• Հորդանան,
• Բահրեյն։
Team-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իրականացնելու աջակցության նոր քայլեր՝ ապահովելով բաժանորդների անխափան կապը։