Կանանց տոներին ընդառաջ Ucom-ը ներկայացնում է գարնանային առաջարկ՝  նոր սերնդի, 360 աստիճան պաշտպանությամբ՝ ցանկացած փորձության պատրաստ HONOR X7d 5G սմարթֆոնը, որը համատեղում է տեխնիկական հզորությունն ու նուրբ դիզայնը։ 

Այսօրվա թվային աշխարհում սմարթֆոնը դարձել է հաղորդակցության, ժամանցի եւ աշխատանքի անփոխարինելի գործիք, իսկ կանանց միամսյակը հրաշալի առիթ է ուրախություն պարգեւելու մեր կյանքի կարեւոր կանանց։

Մատչելի գնով առաջարկվող HONOR X7d 5G սմարթֆոնը համալրված է 50 ՄՊ հիմնական տեսախցիկով, 8 + 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 256 ԳԲ ներքին հիշողությամբ, 6500 մԱժ հզոր մարտկոցով եւ 5G կապի հնարավորությամբ։ Սարքը հասանելի է ապառիկի հատուկ պայմաններով՝ 0% – 0% – 0%՝ առաջին 8 ամսվա համար, սկսած ամսական ընդամենը 2080 դրամից։

«Ucom-ում շարունակաբար ձգտում ենք առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք համատեղում են նորագույն տեխնոլոգիաները, մատչելիությունը եւ իրական արժեք են ստեղծում մեր հաճախորդների համար։ Որպես հաճախորդակենտրոն ընկերություն՝ կարեւորում ենք, որ մեր յուրաքանչյուր առաջարկ իրականում արձագանքի բաժանորդների կարիքներին եւ դարձնի նրանց առօրյան ավելի հարմարավետ», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի գարնանային առաջարկով գնորդները կստանան նաեւ HONOR բրենդային անլար ականջակալ, եւ հավելյալ նվեր՝ Level Up+ 3000 սակագնային փաթեթ՝ առաջին 2 ամիսն անվճար, ինչպես նաեւ՝ գեղեցիկ հեռախոսահամար։ 

HONOR X7d 5G սմարթֆոնը թույլ է տալիս լիարժեք օգտվել Ucom-ի ամենալայն 5G ցանցի առավելություններից՝ ապահովելով գերարագ ներբեռնումներ, անխափան վիդեոսթրիմինգ եւ կայուն կապ` առօրյա օգտագործման ընթացքում։

Առաջարկը գործում է 2026 թվականի փետրվարի 25-ից մինչեւ ապրիլի 19-ը՝ Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում եւ առցանց խանութում։