Google ընկերությունը հայտարարել է, որ Nano Banana 2-ը (Gemini 3.1 Flash Image) կփոխարինի Nano Banana Pro-ին Gemini հավելվածում։
Google AI Pro եւ Ultra բաժանորդագրության օգտատերերը կպահպանեն Pro տարբերակին հասանելիությունը։ Նոր մոդելը նաեւ կհայտնվի AI Mode եւ Lens որոնման մեջ, AI Studio-ի նախադիտման մեջ եւ Gemini API-ի միջոցով, Google Antigravity մշակման հարթակում, Vertex AI-ում եւ կդառնա Flow տեսանյութերի ստեղծման ծառայության լռելյայն մոդելը։
Մոդելն օգտագործում է Gemini-ի «աշխարհի գիտելիքների բազան» եւ որոնումից ստացված տեղեկատվությունն ու պատկերները՝ որոշ օբյեկտներ ավելի ճշգրիտ գեներացնելու համար։ Ընկերությունը նաեւ նշել է՝ մոդելը կարող է ճշգրիտ եւ ընթեռնելի տեքստ ստեղծել եւ թարգմանել այն։