12:19 | 08.01.26 | Նորություններ | 117
xAI-ը հայտարարել է, որ Nvidia-ից, Cisco-ից, Fidelity-ից եւ այլ ընկերություններից ներգրավել է 20 միլիարդ դոլար։
Ներդրումային շրջափուլը գերազանցել է նախկինում սահմանված 15 միլիարդ դոլարի շեմը։
Ընկերությունը հայտարարել է, որ փակել է ընդլայնված E փուլը։ Nvidia-ն եւ Cisco-ն ռազմավարական ներդրողներ են, իսկ մյուս ներդրողների թվում են Valor Equity Partners-ը, Fidelity-ն, Qatar Investment Authority-ն, MGX-ը եւ Baron Capital Group-ը։
xAI-ը նշել է, որ ֆինանսավորումը գերազանցել է իր նախնական 15 միլիարդ դոլարի նպատակը։ Սակայն ընկերության գնահատականը եւ գործարքի այլ մանրամասները չեն բացահայտվել։
2025 թվականի սեպտեմբերին CNBC-ի եւ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ xAI-ն ներգրավել է 10 միլիարդ դոլար՝ 200 միլիարդ դոլար գնահատմամբ։ Այնուհետեւ Իլոն Մասկը հերքել էր դա եւ հայտարարել, որ ընկերությունը կապիտալ չի փնտրում։
Հոկտեմբերին Bloomberg-ը հայտնել էր, որ xAI-ն կարող է ներգրավել «ավելի շատ գումար, քան պլանավորել է»։ Հրատարակության աղբյուրները նշել էին 20 միլիարդ դոլար ներդրման մասին։ Նոյեմբերին CNBC-ն հայտնել էր, որ xAI-ը կարող է գնահատվել 230 միլիարդ դոլար։ Մասկը այս տեղեկատվությունը կեղծ էր անվանել։