12:13 | 13.07.18 | Նորություններ | 4901

Twitter-ը կհեռացնի կասկածելի օգտահաշիվները

Twitter-ը հայտարարել է, որ առաջիկա օրերին կհեռացնի կասկածելի օգտահաշիվները:

Արշավի նպատակը կեղծ օգտահաշիվներից, բոտերից եւ վիրավորական թվիթներից ազատվելն է:

Կջնջվեն այն օգտահաշիվները, որոնք հաճախ են հայտնվում սեւ ցուցակներում, արգելափակվում են կասկածելի գործունեության արդյունքում, տարածում են ապատեղեկատվություն պարունակող հղումներ, հաճախ են գրառումներում նշում այլ օգտատերերի:

Նման օգտահաշիվներ ունեցողներն արդեն ստացել են նախազգուշացում: Եթե օգտատերերը չեն ստուգել իրենց էջերը եւ չեն փոխել գաղտնաբառերը, ապա արգելափակված էջերը առաջիկայում ամբողջովին կհեռացվեն:

Twittter-ում նշել են, որ գործընթացը կկրի շարունակական բնույթ:

Ընկերությունում հավելել են, որ միկրոբլոգի ակտիվ օգտագործողների թիվը չի փոխվել: Այս տարվա մարտի տվյալներով այդ թիվը կազմում է 336 մլն մարդ: