13:13 | 25.05.18 | Նորություններ | 13345

Ամփոփվել է Beeline-ի եւ Գաֆէսճեան կենտրոնի համատեղ ծրագիրը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվել է Beeline-ի աջակցությամբ իրականացված «Վերա-Երեւակայիր քանդակը» կրթական ծրագիրը:

Ծրագրին մասնակցել է 245 դպրոցական:

«Beeline-ը շատ է կարեւորում կիրթ եւ բազմակողմանի զարգացած երիտասարդության դաստիարակությունը Հայաստանում, քանի որ հենց նրանք են ստեղծելու մեր երկրի լավ ապագան։ Վստահ եմ, որ Գաֆէսճեան կենտրոնի ընտանեկան կրթական ծրագրերը մեծապես նպաստում են դրան՝ թույլ տալով մեր երեխաներին մոտիկից ծանոթանալ արվեստի հետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Վերա-Երեւակայիր քանդակը» կրթական ծրագիրը մասնակիցներին հնարավորություն տվեց Արա Հարությունյանի հաստոցային եւ մոնումենտալ քանդակների օրինակով ծանոթանալու քանդակին որպես արվեստի տեսակ, ինչպես նաեւ ժամանակակից մոտեցումների՝ ինտերակտիվ «քանդակաորսի», քննարկման եւ ստեղծագործական հատվածի շնորհիվ զարգացնելու իրենց քննադատական միտքն ու տեսողական ունակությունները»,- մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011-ից: