Climate Tech Hackathon

30 Հուն 2018 - 01 Հուլ 2018
ISTC

24-ժամյա միջոցառումը կստեղծի անտառային և գյուղատնտեսության մարտահրավերների լուծումներ գտնելու բարենպաստ միջավայր
Գրանցվել

Blockchain Hackathon: Securing the integrity of elections

23 Հուն 2018 - 24 Հուն 2018
Hero House

Թիմերը 30 ժամվա ընթացքում կզարգացնեն իրենց լուծումները
Գրանցվել

Կարեն Վարդանյան

Union of Information Technology Enterprises

ԻՏՁՄ գործադիր տնօրեն

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

inKin

Սոցիալական ֆիթնեսի հայ-ռուսական հարթակ

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Shadowmatic

Երեւակայությունը զարգացնող 3D փազլային խաղ

PicsArt

Lուսանկարների խմբագրման համակարգ

Dinebook

Նախապես տեղ ամրագրել ժամանցի վայրերում

Pixomatic

Սմարթ ֆոտոխմբագրիչ

Share4Car

Օնլայն AutoStop-ը միավորում է նույն ճանապարհով երթեւեկողներին

Zangi

Անվճար HD տեսազանգեր,չաթ

Ucom-ը բարձրացրել է ֆիքսված ինտերնետի արագությունը

Ucom ընկերությունը բարձրացրել է ֆիքսված ցանցում ինտերնետի արագությունը նոր եւ ներկայիս բաժանորդների համար:

Մասնավորապես՝ 3Play Select փաթեթի բաժանորդները կօգտվեն ինտերնետից 60 Մբ/վրկ արագությամբ 1 տարով բաժանորդագրվելու դեպքում եւ 30 Մբ/վրկ արագությամբ՝ առանց բաժանորդագրման պարտավորության: 3Play Classic փաթեթի բաժանորդները կվայելեն ֆիքսված ինտերնետի 80 Մբ/վրկ արագությունը 1 տարով բաժանորդագրվելու պարագայում եւ 40 Մբ/վրկ՝ առանց դրա: Իսկ 3Play Rock փաթեթի բաժանորդները կօգտվեն ֆիքսված ինտերնետից 90 Մբ/վրկ արագությամբ, եթե բաժանորդագրվեն փաթեթին 1 տարի ժամկետով, եւ կունենան 45 Մբ/վրկ արագություն առանց բաժանորդագրվելու նախապայմանի:

Արագության ավելացումը վերաբերում է նաեւ 3Play Classic մարզային առաջարկի բաժանորդներին, ովքեր կվայելեն ֆիքսված ինտերնետի 40 Մբ/վրկ արագությունը 1 տարով բաժանորդագրվելու դեպքում:  

Ucom-ը բարձրացրել է նաեւ U!Net լայնաշերտ ինտերնետից օգտվող բաժանորդների արագությունները: Այսուհետ U!Net Lite 6000-դրամանոց սակագնային պլանի բաժանորդները կվայելեն ֆիքսված ինտերնետի 16 Մբ/վրկ արագությունը 1 տարով բաժանորդագրվելու դեպքում եւ 8 Մբ/վրկ արագությունն՝ առանց բաժանորդագրության պարտավորության: Իսկ U!Net Starter 8000-դրամանոց սակագնային պլանի բաժանորդների ինտերնետի արագությունը կկազմի 60 Մբ/վրկ 1 տարվա բաժանորդագրության պարագայում եւ 30 Մբ/վրկ՝ առանց դրա:

«Ժամանակակից աշխարհում ինտերնետի սպառման աճին զուգընթաց՝ Ucom-ը գիտակցում է իր բաժանորդների օրեցօր աճող պահանջարկը եւ ջանում է արդարացնել սպասելիքները: Վստահ եմ, որ մեր ընկերության ֆիքսված ծառայություններից օգտվող բաժանորդները կգնահատեն ինտերնետի արագության բարձրացումը եւ առցանց գործողություններ իրականացնելիս ավելի սահուն փորձառություն կունենան»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր փնտրում են գին-որակ կատարյալ համադրություն, այսօրվանից կկարողանան բաժանորդագրվել նոր՝ U!Net Optimum 7000-դրամանոց սակագնային պլանին եւ վայելել ֆիքսված ինտերնետի 36 Մբ/վրկ արագությունը 1 տարվա բաժանորդագրությամբ եւ 18 Մբ/վրկ արագությունը, եթե չեն ցանկանում ունենալ բաժանորդագրման պարտավորություն»,- ասված է հաղորդագրությունում:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo