16:25 | 02.11.15 | Նորություններ | exclusive 2194

Հայաստանը Դուբլինում կմասնակցի Web Summit 2015-ին

30 հազար մասնակից ավելի քան 100 երկրից, շուրջ 700 խոսնակ, 1500 հավատարմագրված լրագրող. Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում վաղը կմեկնարկի եւ մինչեւ նոյեմբերի 5-ը կշարունակվի Web Summit-ը:

Չորս տարիների գոյության ընթացքում Web Summit-ը հասցրել են անվանել «մոլորակի լավագույն տեխնո կոնֆերանս», Bloomberg-ն էլ այն բնորոշել է որպես «ՏՏ-ի Դավոսը»:

Այս տարի ֆորումին մասնակցում են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Tesla and Space-ի հիմնադիր Էլոն Մասկը, Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին, Skype-ի հիմնադիր Նիկլաս Զենսթրոմը, Dropbox-ի հիմնադիր Դրյու Հյուսթոնը եւ ՏՏ այլ հայտնիներ: 

Itel.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանը եւս մասնակցում է Web Summit-ին: Մեր տեղեկություններով՝ մասնակիցների թվում են Truthly-ն, Teamable-ը, Qlim B.V.-ն, ucraft.me-ն, գերմանաբնակ հայ երիտասարդների հիմնադրած Develandoo ընկերությունը:   

Հայկական ընկերությունների մասնակցությանն ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: