19:31 | 27.03.14 | Նորություններ | 1023

Մարտի 28-ին Երեւանում կկայանա IBM «Սմարթ մրցույթ»

Հայաստանում առաջին անգամ կայանում է Սմարթ մրցույթը եւ IBM մենթորության օրը:

Մարտի 27-ին կայացավ մրցույթի մենթորության օրը, որի ժամանակ մրցույթի առաջին փուլի արդյունքում հաղթող ճանաչված 6 մասնակից թիմերը, որոնք ընտրվել էին 15 մասնակիցներից ստացան մենթորություն IBM-ի, ինչպես նաեւ Հայաստանի Գրանատուս Վենչուր հիմնադրամի, Ամերիկյան համալսարանի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի առաջատար մասնագետներից:

Մարտի 28-ին`ժամը 10:00-ին տեղի է ունենալու մրցույթի ամփոփիչ փուլը, որի ժամանակ առաջին փուլում հաղթող ճանաչված 6 թիմերը կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները, եւ կճանաչվի մրցույթի հաղթողը, որին կշնորհվի դրամական մրցանակ:

Նույն օրը IBM-ի առաջատար մասնագետները կներկայացնեն IBM Գլոբալ ձեռներեցության ծրագիրը, որին կարող են մասնակցել նաեւ Հայաստանի թիմերը, ինչպես նաեւ IBM Softlayer, IBM BlueMix cloud platform տեխնոլոգիաների կիրառությունների մասին:

Մրցույթի հովանավորներն են Կոնվերս Բանկը եւ IBM-ը:

Մրցույթը կազմակերպվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: