Sevan Startup Summit 2018

22 Հուլ 2018 - 29 Հուլ 2018
Սեւան

Սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմ
Գրանցվել

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Share4Car

Օնլայն AutoStop-ը միավորում է նույն ճանապարհով երթեւեկողներին

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Mashtots

Արեւմտահայերեն սովորեցնող հավելված

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

Playland Armenia

Կրթական եւ ժամանցային անվճար խաղային հարթակ

Paqqy

Ճամփորդի միջոցով փաթեթի ուղարկում եւ ստացում

inKin

Սոցիալական ֆիթնեսի հայ-ռուսական հարթակ

ARLOOPA

Վիրտուալ եւ լրացված իրականություն

ՀՊՃՀ բակում ներկայացվել են Հայաստանում ստեղծված ռոբոտները

Այսօր Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի բակում անցկացվել է «Ռոբոտների օր» (Robotics day)  միջոցառումը, հայտնել են միջոցառման կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում:

Միջոցառման ընթացքում «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի սաները, ովքեր ԱՄՆ-ում կայացած ռոբոտների մրցույթին արժանացել էին հատուկ մրցանակի, ներկայացրեցին հրշեջ ռոբոտ, գծին հետեւող ու ական փնտրող ռոբոտները եւ ֆրեզերային հաստոցի ղեկավարման ուժային էլեկտրոնիկայի սխեմա:

Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի սաները հանդես եկան տորթ կտրող ռոբոտով, կամուրջ անցնող եւ մուկ որսացող ռոբոտով: Նաիրի կրթական կոնսորցիումը ցուցադրեց եռաչափ տպիչ (3D printer) եւ խառատային հաստոց (CNC): 

«Ռոբոտների օր» միջոցառման ընթացքում «Սայմոտեկ» ընկերությունը ցուցադրեց «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ստեղծված ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակներում կհատկացվի Հայաստանի 50 համայնքների` ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով: Հետագայում նախատեսվում է նմանօրինակ խմբակներ ստեղծել Հայաստանի բոլոր դպրոցներում:

Միջոցառման ժամանակ հայտարարվեց «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթի, «Ական փնտրող ռոբոտ», «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթների գրանցումը:  Այս տարի առաջին անգամ ԱրմՌոբոտիքսի շրջանակներում կիրականացվի «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթը, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում ոլորտի կազմակերպությունների ստեղծմանը: Ցանկացողները կարող են գրանցվել, ներկայացնել գաղափարներ, վերածել դրանք ինժեներական նախագծերի եւ ներկայացնել մրցույթի ժյուրիին: Լավագույն 5-8 գաղափարների հեղինակներին կտրամադրվեն մասեր իրենց նախագծերն իրականություն դարձնելու եւ ռոբոտներ պատրաստելու համար:

ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերություն: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo