11:41 | 28.07.21 | Նորություններ | 7338

Ձեռներեցության աշխարհի գավաթին Հայաստանից կմասնակցեն Denovo Sciences-ը եւ Zoomerang-ը

Հայաստանում 2021թ.-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակչի հաղթողներ են ճանաչվել Denovo Sciences եւ «Zoomerang» ստարտափները:

Հաղթող թիմերը որպես պաշտոնական մրցանակ ստացել են $20 000  եւ Հայաստանը կներկայացնեն Ձեռներեցության աշխարհի գավաթի գլոբալ եզրափակիչի Accelerate 2 փուլում, որը կանցկացվի նոյեմբերին՝ Սաուդյան Արաբիայում:

Հայաստանի ազգային եզրափակչում գաղափարային փուլի եւ վաղ փուլի հաղթողներ ընտրվել են Robodel, MedPoint Technologies ստարտափները, որոնցից յուրաքանչյուրը շահել է $10 000-ական:

Ձեռներեցության աշխարհի գավաթի (Entrepreneurial World Cup – EWC) ազգային փուլը Հայաստանում կազմակերպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC): Նախագծին միացել են նաեւ շուրջ 40 գործընկերներ եւ հովանավորներ: