17:13 | 08.05.12 | Նորություններ | 3411

ԱրմենՏել-ն անցկացնում է «Մեր հաղթանակների պատմությունները» թեմայով մրցույթ

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Մեր հաղթանակների պատմությունները» թեմայով  մրցույթի անցկացման մասին, որը նվիրված է Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում տարած հայ զինվորների հաղթանակներին:

«Մեր հաղթանակների պատմությունները» թեմայով  մրցույթն անց է կացվում Facebook սոցիալական ցանցի ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում. https://www.facebook.com/beeline.am:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 11-ը ուղարկել հեղինակային հարցազրույց ազատագրական պատերազմների վետերանի հետ էլեկտրոնային փոստի հասցեով pr@beeline.am:

Մրցույթին ընդունվելիք հարցազրույցները պետք է լինել տեսահոլովակի տեսքով` տեղադրված www.youtube.com կայքում կամ տեքստային, սակայն այս պարագայում անհրաժեշտ է, որպեսզի հարցազրույցի հեղինակը լուսանկարվի վետերանի հետ և տեքստին կից ուղարկի նաև այդ լուսանկարը:

Մրցույթի հաղթող կճանաչվի այն աշխատանքը, որը կհավաքի ամենաշատ Like ընկերության պաշտոնական էջի երկրպագուներից: Մրցույթն ավարտվում է մայիսի 18-ին, իսկ հաղթողը  «ԱրմենՏել» ընկերությունից կստանա որպես մրցանակ պլանշետային համակարգիչ Samsung GT-P6200:

«Մրցույթը հնարավորություն կտա երիտասարդ սերնդին հասարակության ավելի լայն շերտերին ներկայացնել պատմություններ` մեր վետերանների գործած սխրանքների, հաղթանակների, նրանց պարգևերների կամ պարզապես վերջիններիս կյանքից հետաքրքիր դրվագների մասին», - նշել է ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: