14:30 | 11.06.19 | Նորություններ | exclusive 2216

Հայկական կառույցները՝ Թբիլիսիում կայացած GITi2019-ի հաղթողներ

Հունիսի 4-5-ին Հայաստանի ՏՀՏ պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի ՏՀՏ Զարգացում եւ Կիբերանվտանգություն (GITi2019) կոնֆերանս-մրցանակաբաշխությանը:

Թբիլիսիում կայացած GITi2019-ին մասնակցել են միջազգային առաջատար փորձագետներ, ցանցային օպերատորներ, ծառայություններ մատուցող ընկերություններ, ինտերնետ-հանրության ներկայացուցիչներ։

Հայկական թիմի աջակիցն է gg ընկերությունը։ Մեդիա գործընկերներն են Itel.am-ը եւ վրացական Navigator Publishing house ընկերությունը:

Հայկական պատվիրակության կազմում այս տարի ներառված էին հետեւյալ ընկերությունները եւ պետական կառույցների ներկայացուցիչները.

• ԱՐՄԻՔՍ Հիմնադրամ(ARMIX),
• Թեքվեյ ՍՊԸ (TECHWAY),
• Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն (ԱՏՁՄ/ UATE),
• Օպերատորների Հայկական Միություն (Armenian Union of Operators)
• Ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպություն (ISOC),
• ԱՐԱՆԵԱ” հեռահաղորդակցությանընկերություն (ARANEA)
• gg ընկերություն,
• ՀՀ ԿԱ ՊԵԿ,
• ՀՀ Առողջապահության նախարարություն
• ՀՀ Երեւանի քաղաքապետարան

Հայկական պատվիրակության կողմից ներկայացված լուծումները արժանացել են բարձր գնահատականի՝ ներառվելով կոնֆերանսի օրակարգում եւ ներկայացվելով մրցանակաբաշխությանը։

Առաջին անգամ միջոցառման անցկացման 11 տարիների ընթացքում պետական հատվածի լավագույն գործակալություն է ճանաչվել հայկական պետական կառույցը։ Մի շարք լուծումներ ճանաչվել են լավագույնը հետեւյալ անվանակարգերում.

Պետական հատված
1. Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս (The Best Online Information Resource)ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտե (ՊԵԿ)
2. Լավագույն ՏՏ Կառավարման Գործակալություն (The Best IT Management Entity)
ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտե (ՊԵԿ)
3. Լավագույն ՏՏ Նախագիծ (The Best IT Project Proposal)
ՀՀ Երեւանի Քաղաքապետարան

Մասնավոր հատված
B2B լավագույն լուծում (The Best B2B Solution) – gg ընկերություն

Պատվիրակության աշխատանքները ղեկավարում էր Թեքվեյ ընկերությունը՝ համակարգելով այն ԱՐՄԻՔՍ հիմնադրամի, ԱՏՁՄ եւ Օպերատորների Հայկական Միության հետ։